Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Երբ դերակատարները հայտնվում են ճիշտ տեղում ու ճիշտ ժամին

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Երբ դերակատարները հայտնվում են ճիշտ տեղում ու ճիշտ ժամին
27.04.2013 | 22:36

Այնուամենայնիվ, պատմությունը սերունդների հերթափոխ է: Ցանկացած սերունդ ունի հնարավորություն անցնել աննկատ կամ փոխել պատմության ընթացքը:
Մեզանից շատերը երբեմն համակերպվում են զարգացման իներցիոն ընթացքի հետ և ավարտված են համարում իրենց առաքելությունը՝ չստանձնելով որևէ դերակատարություն:
Հանդիսատեսի նրանց կարգավիճակը, ինքնաբավության զգացողությունից զատ, երբեմն անտարբերության շղարշ է սերմանում շրջապատի նկատմամբ:
Այլ է դերակատարների հարցը: Նրանք փորձում են, ձգտում են դառնալ քաղաքական սերնդափոխության դրոշակակիր՝ պատմության մեջ սեփական հետագիծ թողնելու համար՝ հույսով, որ նախորդների արածից մի գլուխ բարձր կլինի իրենց վաստակը, որ հայրենիքը լինի ավելի լավը, քան կա, որ, այնուամենայնիվ, պատմության ընթացքը նույնը չլինի, հոգնեցուցիչ չլինի, անապագա վերջաբան չունենա:
Մնում է, որ դերակատարները հայտնվեն ճիշտ տեղում ու ամենակարևորը՝ ճիշտ ժամին:

Դիտվել է՝ 5042

Մեկնաբանություններ